Հռոմի պապի հայտարարությունը Վրաստանում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վրաստանը «սուրբ հող» է անվանել և հայտարարել Վրաստանի և վրացի ժողովրդի հետ ընկերություն անելու ցանկության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինչպես նշվում է՝ Հռոմի պապն արդեն հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահի, վարչապետի և Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հետ: Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II-ն իր հերթին Հռոմի պապին «սիրելի եղբայր» է անվանել:
