Չավուշօղլուն և Քերին ՝Սիրիայում տիրող իրավիճակի մասին
Թուրքական ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է.որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:Կողմերը քննարկել են Հալեպում տիրող իրավիճակը, զինադադարի խնդիրները, ինչպես Սիրիա մարդասիրական օգնություն առաքման տարբերակները։ Նաև նշվում է, որ կողմերը փոխանակվել են այս հարցերի լուծման վերաբերյալ իրենց ապագա ծրագրերով։ «Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել մեր գերատեսչության ղեկավարի և Ջոն Քերիի միջև»,-նշվում է թուրքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
