Ադրբեջանցին լրտեսության մեջ է մեղադրվում
Ադրբեջանի քաղաքացուն լրտեսության մեղադրանք է առաջադրվել: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Պետանվտանգության ծառայությանը: Աղբյուրի փոխանցամբ, օպերատիվ-հետաքննական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի քաղաքացի Ինղիլաբ Ախադովը ներգրավվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ: 2011 թվականից նա կանոնավորապես կատարել է այդ ծառայությունների հանձնարարությունները եւ լրտեսություն կատարել՝ ի վնաս Ադրբեջանի հանրապետության անվտանգության: Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունը ձերբակալել է Ախադովին: 2016 թվականի հունվարի 27-ին նրան պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել:
