«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ախթալայի նախկին քաղաքապետ, հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում ինքնառաջադրված Սուրեն Թամազյանն ահազանգում է, որ գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը (Վազգեն Խաչիկյանի եղբայրը) վախի մթնոլորտ է տարածում համայնքում՝ սպառնալով, որ իր օգտին չքվեարկողները կզրկվեն աշխատանքից: Այս մասին մեր հետ զրույցում ասաց Սուրեն Թամազյանը:
«Վախեցնում են ահավոր ձեւի, ժողովուրդն ահաբեկված է, բոլորին սպառնում են, եթե Խաչիկյանին չընտրեք՝ աշխատանքից կազատվեք: Մարդիկ վախենում են ինձ բարեւեն, հեռախոսով հետս խոսում են, բայց որ դրսում տեսնում են, վախենում են բարեւեն»,-ասաց Թամազյանը:
Նա նաեւ ուշագրավ հայտարարություն արեց Ախթալայի մասին: «Վազգենն է գաղութից ղեկավարում Ախթալան, Հայկազն ո՞վ է, որ կարողանա ինչ-որ բան անել: Կալանավոր է, բայց հեռախոսը ձեռքից չի գցում, գործող քաղաքապետը մեկին մի տեղեկանք տալու համար էլ պիտի զանգի, ախպոր հետ համաձայնեցնի: Վազգենն էլ Ախթալայում բոլորի համարներն ունի, օրը տասն անգամ զանգում է՝ սպառնում, վախացնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը