Քլինթոնի վարկանիշը 5 տոկոսով աճել է
РИА Новости-ն հայտնում է,որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 5 տոկոսային կետով գերազանցում է իր մրցակից՝ հանրապետական Դոնալդ Թրամփին՝ցույց են տալիս Reuters-ի և Ipsos-ի համատեղ հարցման տվյալները:
Ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած պատասխանողների մոտ 43 տոկոսն աջակցում է Քլինթոնին, մինչդեռ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 38 տոկոսը։ Պատասխանողների մոտ 19 տոկոսը հայտարարել է, որ պատրաստ է քվեարկել այլ թեկնածուների օգտին։
Reuters-ի և Ipsos-ի համատեղ հարցումն իրականացվել է սեպտեմբերի 23-ից 26-ը՝ բոլոր 50 նահանգներում: Դրան մասնակցել է 1579 ընտրող:
