ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցվածքրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացիներ Տ. Գ.-ն և Ս. Դ.-ն, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության վարչական շենքը և հարակից տարածքը 2016թ. հուլիսի 17-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, զավթած կազմակերպված խմբի անդամների հետ նշված տարածք մուտք գործելով և մինչև ժամը 12:00-ն այնտեղ գտնվելով, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել են հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակներ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար քաղաքացիներ Տ. Գ.-ն և Ս. Դ.-ն ձերբակալվել են: Այնուհետև նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց, և նրանք արգելանքից ազատ են արձակվել:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը