««Ժամանակ»–ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության և կուսակցության վարչության ղեկավար էդմոն Մարուքյանի դեմ սկսված արշավը, որին մասնակից են դարձել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀԱԿ-ը, կազմակերպվում է ԱԺ նախկին պատգամավոր, 2012 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ Վիկտոր Դալլաքյանի կողմից։ Անցած խորհրդարանական ընտրություններին խայտառակ պարտություն կրելով Մարուքյանից՝ Դալլաքյանը մինչ օրս չի ներում նրան։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Դալլաքյանը առաջիկայում դուրս կգա ՀՀԿ-ից և կսկսի անխոնջ պայքարը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի դեմ։ Դրա համար Դալլաքյանը երկար է պատրաստվել է։ Նորաստեղծ «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ-ն, որը ներկայումս ղեկավարում է ՌԱԿ նախկին ատենապետ էդուարդ Անտինյանը, առաջիկայում կդառնա կուսակցություն՝ Վիկտոր Դալլաքյանի առաջնորդությամբ։ Բացի այդ, Դալլաքյանը թանկարժեք գրասենյակ է հիմնել Հանրապետություն փողոցում, ինչպես բոլոր մարզերում, լրատվական կայք է հիմնել, հագեցած տեխնիկայով լրատվական կենտրոն՝ Ամիրյան փողոցում։ Մեր տեղեկություններով՝ այս ամենի համար ֆինանսավորումը գալիս է Ռուսաստանից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը