SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արմեն Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 28–ին Արագածոռնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանի անհետացման դեպքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը գյուղ ժամանած ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ առեղծվածային պայմաններում անհետացած Հ. Եղիազարյանի տանը հայտնաբերել էին նամակ-երկտող, որտեղ նա իր անհետացման պատճառում մեղադրել էր գյուղի բնակիչներից մի քանիսին: Նյութերի նապապատրաստման ընթացքում պարզվել է որ նրա կողմից նշված անձինք ոչ մի առնչություն չեն ունեցել նրա անհետացման հետ, նույնիսկ չեն իմացել, որ Հրանուշը այդ քայլին է դիմելու: Երբ հաջորդ օրը Ապարանի ոստիկանները Հրանուշին հայտնաբերում են Երևանում և տեղափոխում ոստիկանության Ապարանի բաժին, վերջինս խոստովանում է, որ ինքը անկապ տեղն է մարդկանց անունները նշել, որպեսզի մարդիկ ընկնեն մոլորության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները՝ Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ Երևանում հայտնաբերել էին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանին։ Նա տեղափոխվել էր ոստիկանության Ապարանի բաժին, իսկ իր՝ տանից հեռանալու քայլը պատճառաբանել էր, որ ամուսինը երկար ժամանակ է, տանը չի, ինքն էլ ինչ-որ հարցերում նեղվում է։ Ինչպես ավելի վաղ նշված գյուղից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 28-ին, վաղ առավոտվանից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցների (Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի և Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանի գլխավորությամբ) Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում որոնում էին նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը