«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարզպետների հետ կապված կադրային փոփոխությունները կսկսվեն եկող շաբաթվա սկզբից: Ենթադրվում է, որ արդեն գալիք հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում մարզպետների պաշտոնանկություններ եւ նշանակումներ տեղի կունենան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործընթացի ձգձգումը պայմանավորված է վաղը Հայաստանի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով: Բանն այն է, որ իշխանական վերնախավում որոշվել է, որ մինչ այդ մարզպետների պաշտոնանկության հարցերը կարիք չկա քննարկել, քանի որ պոտենցիալ պաշտոնանկ արվող մարզպետներն իրենց մարզերում կարող են ՀՀԿ թեկնածուների ընտրությունները տապալել: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին, որպես վարչապետի թեկնածու ներկայացնելիս, Սերժ Սարգսյանը իշխանական վերնախավին զգուշացրել է, որ բոլոր հարցերում, այդ թվում՝ կադրային, նա է լինելու որոշում կայացնողը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը