«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին քաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեման այն է, թե ինչու Սերժ Սարգսյանն, ի վերջո, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին չի նշանակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ձգձգումը շատ պարզ եւ տեխնիկական պատճառ ունի` Էդվարդ Նալբանդյանը պետք է վերադառնա Հայաստան: Ենթադրվում է, որ երեկ գիշեր նա արդեն պետք է վերադարձած լինի, ըստ այդմ, այսօր կամ վաղը կհրապարակվի նրա՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակելու մասին հրամանագիրը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի խնդրին, ապա այդ պաշտոնում նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վ. Սարգսյանը զբաղվելու է զուտ պաշտպանության նախարարության գործունեության կազմակերպմամբ, այդ թվում՝ գնումներով եւ մնացած «քաղաքացիական» հարցերով: Իսկ ՀՀ զինված ուժերի ղեկավարումը Սերժ Սարգսյանն իրականացնելու է անձամբ` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը