«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա օգոստոսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 86 միլիոն 178 հազար դոլար: Նկատենք, որ անցած տարվա օգոստոսի համեմատ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 16 միլիոն 236 հազար դրամով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ օգոստոսին եւս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել: Այսպիսով՝ այս տարվա ութ ամիսների արդյունքներով տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 429 միլիոն 510 հազար դոլար: 2015 թվականի ութ ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 549 միլիոն 530 հազար դոլար, իսկ 2014 թվականին` 836 միլիոն 905 հազար դոլար: Հավելենք, որ անցած տարվա համեմատ տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 120 միլիոն 20 հազար դոլարով, իսկ նախորդ` 2014 թվականի ութ ամիսների համեմատ անկումը կազմել է 407 միլիոն 395 հազար դոլար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը