Հսկա տղուցս ինձ բերեցին չորս ոսկոր … Արմենի մայրը մանրամասնում է /տեսանյութ/

Արմեն Հովհաննիսյանը մի երազանք ուներ` հաղթանակ տոնելուց հետո մշտապես հաստատվել Բերդաձորում: Սակայն հաստատվեց արցախյան պատերազմի հուշահամալիրում` Եռաբլուր պանթեոնում: Երեկ` հունվարի 28-ին,  հերոսի մայրը որդու կողքին է, նրա հետ է նշում Հայոց բանակի օրը: Հայելի .am –ի հետ զրույցում Արմենի մայրը` Լաուրա Խոջումյանը, հիշեց  տղայի կարճատև կյանքից մանրամասներ: « Արմենը չէր մտածում ամուսնանալու մասին, ասում էր` մամ,  գուցե զոհվեմ, չեմ ուզում որբեր թողնեմ»: 31 տարեկանում հերոսաբար կյանքից հեռացած Արմենի մորը այսօր մխիթարում է այն, որ որդին հանգչում է հայրենի հողում և նրա երազած բանակը կայացել է: «Որդուս անունով անվանակոչվել է Երևանի 194 դպրոցը: Ես էլ դրանով ուրախանում եմ, միշտ երեխեքը էստեղ են, հաճախ է հիշվում որդիս,ապրում է իր արածով»,-պամում է տիկին Լաուրան: Մայրը հիշում է ուրիշի դարդով սգացող Արմենին. «Մեր հարևանի փեսան զոհվել էր 1992 թվականին, եկանք Եռաբլուր, ինքն էլ իրա ընկերների հետ գերեզմանի կողքը կանգնած էր: Հսկա մարմինը առած էնպես էր փոքրացել, ասում եմ` Արմեն ջան, էս ինչի էս էտպես փոքրացել, ասում ա` մամ ջան ես ամաչում եմ, որ ես կամ, իրանք չկան»: Պատերազմի թեժ կետ գնացող Արմենին սպարապետ` Վազգեն Սարգսյանն ասել է. « Արմեն ջան, ուրախ եմ, որ դու էս այս տղաների հետ ես, ապահով եմ…»: Մայրը չկարողացավ առանց արցունքի հիշել որդու մահվան հանգամանքները. զոհվել է 1994 թվականին`Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մոտակայքում: 4 հոգով շրջափակման մեջ են ընկել, Արմենը չի ցանկացել հայտնվել թշնամու ձեռքերում: Մայրն ասում է, որ տղան նման դեպքի համար միշտ մոտը նռնակ էր պահում. «Ինքը պայթեցրել է իրեն: Հսկա տղուցս ինձ բերեցին 4 ոսկոր ու մի բուռ հող, որի վրա էլ սգում եմ այսքան տարի, սգում ու հպարտանում … Արմենիս բերեցին ցինկվի դագաղում` երեսը չտեսա…»: Լուսինե Ղազարյան Մանրամասները` տեսանյութում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am