Նոր տուգանք՝ Բուլղարիայում
Բուլղարիայի խորհրդարանը որոշում է կայացրել հանրային վայրերում արգելել փարանջայի կրումը, որը ծածկում է ամբողջ դեմքը: Նման միջոցը կոչված է ուժեղացնելու երկրում անվտանգությունը Եվրոպայում հաճախացած ահաբեկչական գրոհների ֆոնին: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Հայրենասիրական ճակատ» կոալիցիան: Դա պատասխան է Ֆրանսիայում, Նիդերլանդներում եւ Բելգիայում ձեռք առնված նմանատիպ միջոցներին, հայտնում է Gazeta-ն: Արգելքը խախտելու համար ստիպված կլինեն 860 դոլարի չափով տուգանք վճարել: Բացի այդ, խախտողը զրկվում է բոլոր սոցիալական արտոնություններից: Այնուամենայնիվ բացառություններ գոյություն ունեն` կապված, օրինակ, առողջության հետ: Նիքաբը մահմեդական կանացի գլխաշոր է, որը փակում է դեմքը եւ միայն նեղ բացվածք է թողնում աչքերի համար:
