Գևորգ Կոստանյանի հայրը նոր պաշտոն կստանա

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին շրջանառության մեջ Է դրվել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հոր՝ Սուրիկ Կոստանյանի անունը Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում, այդ թվում՝ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնի համար։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի հայրը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահն Էր, այդ պաշտոնից նա ազատվել է ուղիղ մեկ տարի առաջ։ Դեռ այդ ժամանակ լրատվամիջոցներում գրվել Էր, որ Սուրիկ Կոստանյանը նշանակվելու Է Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոս։ Այժմ, երբ ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանին հետ են կանչել հյուպատոսի պաշտոնից, կրկին ակտիվացել են Կոստանյանի նշանակման մասին խոսակցությունները։ Փորձեցինք լուրերի իսկությունը պարզել գլխավոր դատախազի հորից։ «Իմիջիայլոց, ինձ համար դա անակնկալ նորություն Էր, ես բամբասանքներին չեմ հավատում ու խորհուրդ Էլ չեմ տալիս, որ դուք հավատաք»,– ասաց նա։ Կոստանյանն իրավաբանական ծառայության գրասենյակ ունի, այժմ զբաղվում Է այդ գործերով։ «Ինչի՞ արմատախիլ լինեմ, ով ինչ ցանկանում Է, գրում Է, դա բացառված Է, ու ինձ համար տհաճ տեղեկություններ են, կարծում եմ՝ դուք Էլ լուրջ կլինեք ու չեք անդրադառնա դրան»։ Դիտարկմանը՝ միթե հյուպատոս նշանակվելու մասին տեղեկությունները կստող են տհաճ լինել կամ անլուրջ։ Սուրիկ Կոստանյանը պարզաբանեց, որ կեղծ լուրերը միշտ Էլ տհաճ են եղել, քանի որ դրանց հիմքում օդ է. ոչինչ չկա։ «Եթե նման առաջարկություն լիներ, ես անկեղծորեն կասեի՝ կա նման առաջարկություն, համաձայնել եմ կամ ոչ։ Նման զրույց իմ հետ չի եղել, նախկինում ինչ ասես գրել են, ու ես չեմ կարող ասել՝ իրականում նման բան կլինի, թե ոչ»»։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am