Հայ լեզվաբաններն ահազանգում են՝ մեզ մոտ բարձիթողի վիճակ է՝ սկսած բառերի արտասանությունից մինչև օտար բառերի գործածություն, և հորդորում են Կառավարությանը՝ ընթացք տալ Տերմինաբանական կոմիտեի խորհրդի գործունեությանը.
«Այդ խորհուրդը պետք է որոշումներ կայացնի, որոնք պետք է պարտադիր լինեն լեզվակիրառողի՝ հայ մարդու համար: Հայոց լեզվի ամբիոնից 2 տարի առաջ դիմեցինք վարչապետին, եղան հանդիպումներ, հանձնարարականներ տրվեցին, սայլը տեղից գրեթե շարժվում էր, բայց, ցավոք, շաբաթն ուրբաթից շուտ եկավ և այսօր որևէ քայլ չի կատարվում: 4-5 ամիս է ՝ սայլի ոչ մի անիվ չի շարժվում»,-ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը:
Շարունակելով վերջինին՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաքապետոյանը նշեց.
«Այսօր ով ինչ ուզում անում է, որ բառն ինչպես ուզում արտասանում է, դպրոցների համար ով ասես դասագիրք է գրում և հետևող, ուղղորդող մարմին չկա: Եթերում հաղորդավարը «ա»-ով է խոսում: Խոսքը Պետրոս Ղազարյանի մասին է: Իրեն բանաստեղծ համարող Մարինե Պետրոսյան կա, ով ոչ միայն ասում, այլև գրում է: Ասել է Պարույր Սևակի՝ հայոց լեզուն դարձրել են որբի գլուխ ու վրան բոլորը վարսավիրություն են սովորում: Խայտառակություն է:
Ինչ վերաբերում է Լեզվի պետական տեսչությանը, ապա այն ճանապարհային ոստիկանության նման ակտ գրելով է զբաղված: Այս տեսչության կազմում գիտնականներից, մտավորականներից բաղկացած խորհուրդ պետք է լինի, որպեսզի ամեն մեկն իր ոլորտի տերմինաբանությունը հաստատի, երաշխավորի»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը