Ռուսաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը հայուհի է

  Լեյլա Ադամյանը ծնվել է Թբիլիսիում Վաղո (Վլադիմիր) Խաչատուրովիչի (1925) և Երանուհի Սարգիսի Սահակյանի (1925) ընտանիքում։ 1972 թվականին ավարտել է Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը, այնուհետև սովորել է ԽՍՀՄ Առողջապահության նախարարության Գինեկոլոգիայի և մանկաբարձության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1977 թվականից աշխատում է ՌԴ ԲԳԱ մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնում։ 2002 թվականին Մոսկվայի պետական բժշկական ստոմատոլոգիական ինստիտուտի հետդիպլոմային կրթության ֆակուլտետում հիմնադրել ու ղեկավարում է վերարտադրողական բժշկության և վիրաբուժության ամբիոնը։ Նա կոնքի օրգանների վիրաբույժների ընկերության պատվավոր, Գինեկոլոգիական, ընդերադիտման միջազգային դաշնության և եվրոպական ընկերակցության նախագահությունների անդամ, Ամերիկյան լապարոսկոպիստների, էնդոմետրիոզի ռուսաստանյան ընկերակցությունների նախագահ, Ռուսաստանի գինեկոլոգ-ընդերոդիտողների ազգային ընկերակցության փոխնախագահն է։ %d0%bb%d0%b5%d0%b9%d0%bb%d0%b0-%d0%b0%d0%b4%d0%b0%d0%bc%d1%8f%d0%bd Լեյլա Ադամյանի աշխատանքները վերաբերում են էնդոմետրիոզի, սեռական օրգանների զարգացման արատների, բարորակ ուռուցքների ու գերաճական շարժընթացների ընդերադիտական պլաստիկ-վերակառուցողական վիրահատությունների տեխնիկայի կատարելագործմանը։ Մշակել և ներդրել է էնդոմետրիոզի նախավիրահատական հետազոտման համակարգչային շերտագրական, վիրաբուժական և հորմոնային եղանակներ։ Հեղինակ է ուսումնա-մեթոդական ձեռնարկների և գյուտերի։ Նա ՌԴ գիտության վաստակավոր գործիչ է ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառի մրցանակիր Արժանացել է նաեւ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV աստիճանի (2009) և III աստիճանի (2014) շքանշանների։ 648 Լեյլա Ադամյանն ամուսնացել է վիրաբույժ Առնոլդ Արամի Ադամյանի (1935—2012) հետ։ Նրանք ամուսնալուծվել են 2006թ., որից հետո Լեյլա Ադամյանն ամուսնացել է Յուրի Աբրահամյանի հետ, ով  «Բասկին Ռոբինս» ապրանքանիշի սեփականատերն էր։   Լեյլա Ադամյանն ունի երկու դուստր՝ Ասյա Առնոլդի Ստեփանյան (1970) և Ագնեսա Առնոլդի Օսիպովա (1971), երկուսն էլ մանկաբարձներ են։   Նշենք, որ Յուրի Աբրահամյանի մահից հետո Ագնեսա Օսիպովան հանդիսանում է «Բասկին Ռոբինս» հայտնի պաղպաղակների արտադրության գործարանի սեփականատերը։ Ռուսաստանում այդ ապրանքանիշն ունի 180-ից ավել սրճարան։ Նյութն ամբողջությամբ՝ Wnews.am-ում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am