Լավրովը մեղադրել է ԱՄՆ-ին
Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները թույլ են տալիս ենթադրել, որ Վաշինգտոնը մտադիր չէ ամբողջությամբ ոչնչացնել ծայրահեղական «Ան-Նուսրա ճակատ» խմբավորումը։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովի խոսքով՝ իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Վաշինգտոնը ցանկանում է «ամեն դեպքում» պահպանել այդ խմբավորումը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչ մի անգամ հարված չի հասցրել «Ան-Նուսրայի» դիրքերին։
