Զիկա վիրուսով վարակի դեպքեր`Ֆրանսիայում
Ֆրանսիայի եվրոպական մասում տարեսկզբից ժամանել են Զիկա վիրուսով առնվազն 5 հիվանդներ: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարարությանը: Գերատեսչության տվյալներով՝ բոլոր հիվանդները, ովքեր երկիր են ժամանել արտասահմանյան ուղևորություններից, ունեցել են հիվանդության թեթև տեսակ: «Զիկա վիրուսի փոխանցման վտանգ դեռևս չկա: Վիրուսը փոխանցող մոծակների ակտիվության շրջանը տևում է մայիսից նոյեմբեր ամիսներին»,- ասվում է առողջապահության նախարարությունում: Ֆրանսիայում, սակայն, անհանգստացած են անդրծովյան տարածքներում վիրուսի հնարավոր տարածմամբ:
