Քեմալ Քըլըչդարօղլուն դատապարտել է Էրդողանի հայտարարությունը
Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին 1923 թվականին կնքված Լոզանի պայմանագիրը դատապարտելու համար: Քըլըչդարօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում հիշեցրել է, որ ընդամենը երկու ամիս առաջ, երբ նշվում էր Լոզանի պայմանագրի 93-ամյակը, Էրդողանն այն որակել էր որպես հաղթանակ և նոր պետության կազմավորման վկայություն:
Ըստ Քըլըչդարօղունի այդ սխալ հայտարարությունը համապատասխանել է Էրդողանի ոգուն, որը մինչ այժմ չի յուրացրել ժողովրդավարության ու լաիցիզմի գինը:
