Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են հասնել «ֆանտաստիկ բաների». Զախարովա
Երբ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն շահագրգռված են համագործակցությամբ, երկու կողմն էլ «ֆանտաստիկ բաների» են հասնում, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: «Երբ մենք ունենք միասին աշխատելու ցանկություն, նկատի ունեմ և՛ ամերիկյան, և՛ ռուսական կողմերին, մեզ մոտ ստացվում են ֆանտաստիկ բաներ»,- հայտարարել է Զախարովան «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում՝ օրինակ բերելով Սիրիայի քիմիական զինաթափման հարցում համագործակցության դրական փորձը։
