ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը բաց նամակով դիմել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին` մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչը» հաղորդման հետ կապված: Հիշեցնենք, որ Ջաղինյանը պարզաբանել էր, թե հաղորդման միայն մի եթերն է լինելու ռաբիսին նվիրված, մյուսները նվիրված են լինելու երաժշտական այլ ժանրերի:
Նամակում, մասնավորապես, Պապյանը նշում է. «Առաջին` «ռաբիսը» չի մտնում հայ բնիկ կամ պրոֆեսիոնալ երգարվեստի ժանրերի ցանկի մեջ, առաջացել է օտար խեղիչ ազդեցությունների «յուրացման» արդյունքում, իր մեջ կրում է հայի բնիկ հոգեկերտվածքին ոչ հարիր զգացմունքային ու իմաստային տարրեր և, ըստ այդմ, չի կարող քարոզվել հանրային միջավայրերում: Երկրորդ` ըստ նախագծի` նույն երգիչը, որպեսզի հավակնի «ամենակարողի« կոչման, պետք է կարողանա երգել մի շարք ժանրերով` ռաբիս, ժողովրդական, դուսանական, ջազ…-այս ցանկին դեռ բախտ չունենք հասու լինելու: Սա առավել քան վտանգավոր է, քանի որ, որպես օրենք, երեխան կամ երիտասարդը հակում են ցուցաբերում երգարվեստի որևէ ժանրի նկատմամբ, տարիներ և անդուլ աշխատանք են նվիրում առաջընթացի համար և դրանով, ի վերջո, հասնում են հաջողության, նպաստում մեր երգարվեստի զարգացմանը«: Երիտասարդ կատարողին ներշնչել, թե նա կարող է երգել տարբեր ժանրերով, հասնել փառքի, «ամենակարող» կոչվել` ոչ այլ ինչ է, քան սադրանք մեր նոր սերնդի գեղագիտական դաստիարակության, մանկավարժական գիտության և առողջ դատողության նկատմամբ»:
Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը