Փորձագետ Բաբկեն Թունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց, թե ովքեր, ըստ հետազոտության, ունեն բավականին շատ գումար:
Ըստ այդմ՝ ԱԺ-ում կան թվով 16 դոլարային միլիոնատերեր: Ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը. նա ունի 16,6 մլրդ դրամ, 34,3 մլն դոլար:
Հաջորդը՝ Սամվել Ալեքսանյանն է, ով ունի 8,8 մլն դոլար, սակայն նրա կնոջ դրամական միջոցներն ավելի շատ են:
Երրորդ տեղում Գրիգորի Մարգարյանն է՝ 5,1 մլն դոլար-ով:
Թունյանի հաղորդմամբ՝ ամենաշատ եկամուտներ ունեցողը եւս Գագիկ Ծառուկյանն է (6,3 մլրդ դրամ), երկրորդ տեղում ՀՀԿ-ից Աշոտ Արսենյանն է (6 մլրդ դրամ):
«Այդ շարքում են Գուրգեն Արսենյանը, Արկադի Համբարձումյանը, Մհեր Սեդրակյանը , Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ), Մանվել Գրիգորյանը: Դրամական միջոցների 58,87 տոկոսն ունի ԲՀԿ խմբակցությունը, երկրորդ տեղում ՀՀԿ-ն է, 34,4 տոկոս: Երրորդ տեղում անկախ պատգամավորներն են (6 տոկոս)»,-ասաց փորձագետը:
Ռ. Սաֆարյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը