Աշոտ Աղաբաբյանը հավասարվեց Գագիկ Ծառուկյանին

ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավարը Լուսինե Վասիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ըստ Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքների ամփոփման՝ խորհրդարանը 112 օրենք է ընդունել, որոնցից 74-ը՝ արտահերթ նստաշրջանների ընթացքում: Ըստ նրա հաղորդման՝ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 5-ը որևէ լսում չի կազմակերպել՝ խախտելով ԱԺ կանոնակարգ-օրենքի պարտադիր պահանջը։ Ըստ ուսումնասիրության՝ վատացել է  պատգամավորների նախաձեռնողականության մակարդակը. Նրանք սկսել են ավելի քիչ մտածել օրենքներ գրելու մասին. «Խորհրդարանի կեսը կամ կեսից ավելին, ընդհանրապես, օրենսդրական քննարկումների ժամանակ հարցեր, ելույթներ չի ունենում։ Լուռ պատգամավորների թիվն այս նստաշրջանում 77-ն է՝ նախորդ 67-ի համեմատ։ Այսինքն՝ 131 պատգամավորից 71-ն ընդհանրապես մեկուսացած է և որևէ կապ չունի օրենսդրական քննարկումների հետ։ Դրանք հիմնականում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչներն են։ ՀՀԿ-ում 69 պատգամավորից հարց չի տվել ու ելույթ չի ունեցել 53-ը, ԲՀԿ-ում՝ 33-ից՝ 24-ը»։ Ամենից շատ կողմ քվեարկել է իշխող Հանրապետական կուսակցությունը՝ 90% արդյունք բոլոր քվեարկություններից։ Ամենից շատ դեմ է քվեարկել «Ժառանգություն» կուսակցությունը, ավելի հաճախ չեն կողմնորոշվել, ձեռնպահ են քվեարկել ՕԵԿ-ի պատգամավորները, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամենից շատ չքվեարկած ու բացակայած պատգամավորներ ունեցող խմբակցությունն է։ «Բացակայությունների թվով ամենառեկորդային ցուցանիշն այս անգամ գլխավորում է ՀՀԿ-ից Աշոտ Աղաբաբյանը , որը  110 քվեարկություններից բացակայել է 110 անգամ, այսինքն՝ որևէ նիստի չի մասնակցել 105 անգամ քվեարկություններից բացակայել է ԲՀԿ խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանը, 103 անգամ՝ ՀՀԿ-ական Արթուր Գևորգյանը»,- ներկայացրեց նա: Ինչպես նշեց նա՝ բացակայությունների թվով ամենառեկորդային ցուցանիշը պատկանում է նաև Գագիկ Ծառուկյանին, որը նույնպես ունի գրանցած  չէ 110 անգամ բացակայություն: Ռ. Սաֆարյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am