Ռուսաստանը ԱՄՆ-ից սնունդ է խնդրում
ԱՄՆ Ռուսաստանից պետականորեն խնդրանք է ստացել, որպեսզի ընթացիկ տարում ավելացվի մատակարարվող սննդի քանակը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, գյուղատնտեսության նախարար Դան Գլիկմանը:РИА "Новости" հաղորդմամբ՝ ԱՄՆ դեռևս քննարկում է, տրամադրել հավելյալ սնունդ, թե ոչ: Գլիկմանի խոսքով՝ վերջնական որոշումը կախված է նրանից, թե որքան հաջող կլինի այս տարվա ռուսական հացահատիկի եւ այլ արտադրանքի մատակարարումը Ամերիկա: «Մենք կոնսուլտացիաներ ենք անցկացրել մի շարք այլ առաջատար սննդամթերքի արտադրողների հետ, ինչպիսիք է ԵՄ, եւ կփորձենք խուսափել քայլերից, որոնք կարող են ապակայունացնել միջազգային գյուղատնտեսական շուկաները, կամ իջեցնել ռուսական ֆերմերների հեղինակությունը», - ասել է Դան Գլիկմանը: Ռ. Սաֆարյան
