Թեժ վիճաբանություն ԱԺ-ում

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովում այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր հեղինակած «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Իր ելույթում Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ սպասում էր գրավոր առաջարկների, որոնք այդպես էլ չի ստացել: Հարցի շուրջ սկսեց կարծիք հայտնել ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: «Հասկանալի է՝ ես այս գաղափարին կողմ եմ, հակառակը անբարոյական կլիներ իմ կողմից, սակայն նախագիծը արդեն երրորդ անգամ ենք քննարկում, իրավական տեսանկյունից որեւէ քննադատության չի ենթարկվում: Օրինակ՝ նախաքննությունը թափանցիկ չի կարող լինել, այն գաղտնի է: Թափանցիկ կարող է լինել շրջազգեստը, նույնիսկ ընտրությունները»:   Սակայն վիճաբանություն սկսվեց, Զարուհի Փոստանջյանը չդիմացավ եւ արձագանքեց. «Դուք ձեր դիտողությունները կարող էիք ավելացնել նախագծում, ու կխնդրեի հիմա իրավական գնահատականներ չտալ: Այս նախագծի գոյությունը նաեւ ձեր մեղավորությունն է, որ այսօր այս խնդիրն ունենք, քանի որ դուք եք տարիներ շարունակ կոծկել նման դեպքերը, դուք խոշտանգումների հեղինակ եք»: Ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց. «Տիկնոջ վարքագիծը հայտնի է բոլորին, դրա համար ես կշարունակեմ: Ես կոչ եմ արել, որ նա վերցներ մարտի մեկի վերաբերյալ ՀԱԿ նախագիծը՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ու այնտեղ ներառված խնդիրները, գործիքները օգտագործել: Մենք չենք պայմանավորվել, որ ես գրավոր առաջարկություններ պետք է անեի»: «Պետք է ասեմ, որ այդ փոշին, որ դրվել է, դա ձեր տեղեկանքի վրա է դրվել, քանի որ տասնյակ տարիների է, քանի որ քննության առարկա չեն դարձել նշված գործերը, դրանց թվին է պատկանում նաեւ Ջհանգիրյանի օրոք տեղի ունեցած քրեական գործը, որը գնաց, պտտվեց դատարաններում ու այդ գործի վերաբերյալ Եվրադատարանը որոշում կայացրեց՝ ՀՀ-ին հիսուն հազար եվրո տուգանել: Սա իմ անձնական նախաձեռնությունը չէ, այլ բխում է հանրության պահանջներիցք»,- շարունակեց Փոստանջյանը:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am