Ադրբեջանի խորհրդարանը կքննարկի Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները
Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) աշնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում քննարկման է դրվել «Եվրախորհրդարանի ու Ադրբեջանական Հանրապետության Միլլի մեջլիսի համագործակցության մասին» նախագիծը, հայտնում է Trend գործակալությունը։ Խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի «կանխակալ» վերաբերմունքի պատճառով 2015թ․ Ադրբեջանի խորհրդարանը համապատասխան որոշում էր կայացրել և կասեցրել իր մասնակցությունը Եվրախորհրդարանի հիմնած «Եվրանեսթ» ԽՎ-ին։ «Անցած տարվա ընթացքում մենք չենք մասնակցել միջոցառումներից և ոչ մեկին։ Այդ ընթացքում ձեռնարկվել են իրավիճակը բարելավելու ուղղությամբ փորձեր»,- հայտարարել է Ասադովը։
