Վրաստանում կառուցվելու Է երկրում առաջին նավթավերամշակման համալիրը
Վրաստանում կառուցվելու է երկրում առաջին նավթավերամշակման համալիրը: Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության պետական ունեցվածքի ազգային գործակալության և վրաց-իրանական Geopars ընկերության կողմից ստորագրվել է շինարարության մասին համապատասխան պայմանագիրը: Նախագիծը կստեղծի 800 նոր աշխատատեղ: «Դա մասշտաբային նախագիծ է։ Կարևոր նշանակություն ունի այն, որ այդ նախագիծն ընդգծում է Վրաստանի դերը ոչ միայն որպես տարանցիկ երկիր, այլև վկայում է կարևոր իրադարձության մասին՝ քարտեզի վրա Վրաստանի՝ որպես ինդուստրիալ երկիր հայտնվելու մասին»,- ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Պայմանագրի համաձայն՝ Geopars ընկերությունը պարտավորվում Է նավթավերամշակման համալիրը կառուցել Արևմտյան Վրաստանի Սուփսա մերձսևծովյան գյուղում։ Նախագծի ներդրումային արժեքը մոտավորապես 1,5 մլրդ դոլար Է:
