Իրանն ու Ֆրանսիան պետք է համատեղ աշխատեն
Իրանն ու Ֆրանսիան պետք է համատեղ աշխատեն և Մերձավոր Արևելքում արմատախիլ անեն ահաբեկչությունը: Նման կարծիք է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների ժամանակ, գրում է TASS-ը: «Մենք պետք է պայքարենք ահաբեկչության դեմ, ամբողջությամբ արմատախիլ անենք այն Սիրիայում և Իրաքում»,- հայտարարել է Ռոհանին:
