Թուրքիայում 6 ամսով ռազմական անվտանգության գոտի է հայտարարվել
imctv.com.tr-ը՝ հղում անելով Էլյազըղի նահանգապետարանի պաշտոնական կայքին գրում է,որ Թուրքիայի Էլյազըղի նահանգի 15 շրջան 6 ամսով ռազմական անվտանգության գոտի է հայտարարվել, Ռազմական անվտանգության գոտի հայտարարված 15 շրջաններում տեղակայվելու են զինվորական պահակակետեր, խուզարկվելու են տարածք մտնող բոլոր մեքենաներն ու անձինք: Այդ ընթացքում թուրքական ԶՈՒ-ի կողմից տարածքում կիրականացվեն հատուկ հակաահբեկչական գործողություններ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ:
