Ադրբեջանը և ՌԴ-ն պայմանավորվել են
interfax.az-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ռազմական «AzeriDefence» ամսագրին հայտնում է ,որ Ռուսաստանը և Ադրբեջանը Նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր են ստորագրել,որը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շարգ» արտադրական միավորման և ՌԴ «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի ներկայացուցիչները: Հուշագիրը ստորագրվել է Բաքվում այսօր ավարտվող «ADEX 2016» պաշտպանական միջազգային II ցուցահանդեսի շրջանակում: Կողմերը մտադիր են համատեղ արտադրել «երկինք-երկինք» և «երկինք-երկիր» նոր սերնդի մարտավարական հրթիռներ:
