ՄԱԿ-ն է որոշել Հայաստանի մասնակցության հարցը Սիրիայի մարդասիրական գործողություններին. Զախարովա/տեսանյութ/
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս կատարած հայտարարությունն այն մասին, որ ներկայումս քննարկվում է Հայաստանի մասնակցությունը Սիրիայում իրականացվող մարդասիրական գործողություններին: «Այդ հարցը քննարկվում է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Դա ոչ այնքան Ռուսաստանի Դաշնության, որքան ՄԱԿ-ի և իհարկե, կոնկրետ երկրների հետ նրա փոխհարաբերության մասին է առ այն, թե ինչ ավանդ կարող են նրանք ունենալ համապատասխան գործունեությունում»,- ասել է Մարիա Զախարովան:
