ԵԽԽՎ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ

ԵԽԽՎ լիագումար նիստում Նաիրա Կարապետյանը հանդես է եկել ելույթով։ Ելույթում, մասնավորապես, նշվում է. «Մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես ԵԽԽՎ առանցքային խնդիրներից է: Իր գոյության ընթացքում այս կառույցը ջանք չի խնայել այս խնդրի լուծման համար: Չնայած, որ առկա է բավական առաջընթաց, ցավոք, այսօր ունենք մի իրավիճակ, երբ մարդու իրավունքների պաշտպանները հենց իրենք ունեն պաշտպանության կարիք: Այս տխուր իրականությունը մի շարք գործոնների հետևանք է: Ինչպես նշված է զեկույցում, մարդու իրավունքների պաշտպաններին պաշտպանելու պատասխանատվությունը նախ և առաջ կրում է պետությունն: Բայց ինչ անել, երբ մի պետություն ոչ միայն շարունակաբար խախտում է մարդու իրավունքները, հալածում, ահաբեկում և ձերբակալում է մարդու իրավունքների պաշտպաններին, այլ նույնիսկ խոչընդոտում է մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը: Եվ սա հռետորական հարց չէ: Այսօր, ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, որը կարող է մրցակցել և անցնել միջնադարյան բռնատիրական կարգերը՝ իր երկրում մարդու իրավունքների պաշտպանության անմխիթար իրավիճակով: Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանական պարանոյաի վերջին օրինակներից մեկի վրա՝ կապված մարդու իրավունքների պաշտպանների հետ: Շաբաթներ առաջ մեծ վրդովմունքի ալիք բարձրացավ Ադրբեջանում՝ երբ բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին հանձ առավ Խադիջա Իսմայիլովայի դատական գործը, ում մենք բոլոր գիտենք իբրև հետաքննող լրագրող, կառավարության ամենաակտիվ քննադատողներից մեկը և այժմ քաղաքական մեղադրանքներով ազատազրկված անձ: Քլունին առաջարկել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում վերաքննել Իսմայիլովայի կալանավորման հարցը: Ադրբեջանական մամուլը, որը փաստացի Ադրբեջանի ղեկավարության ուղղակի խոսնակն է, նորությանը բուռն արձագանքեց՝ մեղադրելով Քլունիին ամենատարբեր մեղքերի մեջ և նույնիսկ հայտարարեց, որ Ամալ Քլունին հայկական լոբբիստ է: Սա նոնսենս է: Նորից ու նորից Ադրբեջանը փորձում է շեղել ԵԽԽՎ ուշադրությունը՝ հրահրելով կոնֆլիկտի հանգեցնող սադրիչ նախաձեռնություններ, փորձելով կոծկել սեփական երկրում առկա մարդու իրավունքերի պաշտպանությանն ուղղված սարսափելի իրավիճակը և նույնիսկ արդարացնել այն: Մենք մեր Վեհաժողովում պետք է շատ զգոն լինենք, որպեսզի խուսափենք նման սին և թշվառ հնարքներից, ինչպես դա արեցինք 2 օր առաջ, և կենտրոնանաք մեր հիմնական առաքելության վրա: Ավելին՝ մեր Վեհաժողովը պետք է խստացնի մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործողությունները, և հատկապես այս տարօրինակ երկրի պարագայում նախաձեռնի և իրականացնի համապատասխան գործողություններ, այդ թվում նաև պատժամիջոցների կիրառում, օրինակ, չհաստատելով Ադրբեջանի պատվիրակությանը լիազորությունները: Հակառակ դեպքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր պարտականությունները չկատարող այս պետության քաղաքական կամքի վրա հույս դնելը միամտություն է և կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ առաջին հերթին մարդու իրավունքների համար պայքարողների հարցում»:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am