«Ժամանակ» -ը գրում է. «ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, որ նոյեմբերին սպասվող կուսակցական համագումարի ընթացքում կարող է լինել կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն: Թե ինչ են ենթադրում այդ փոփոխությունները, ՀՀԿ խոսնակը չի ասել:
Ով կամ ովքեր են հեռանալու կուսակցության ղեկավար կազմից և ովքեր են անդամակցելու ղեկավար կազմին: Կարեն Կարապետյանը կդառնա՞ ՀՀԿ ղեկավար կազմի անդամ, թե ոչ:
Ըստ էության, այն, ինչ հայտարարել էր Սերժ Սարգսյանը սեպտեմբերի ութին, անխուսափելի է դարձնում Կարեն Կարապետյանի անդամակցումը ՀՀԿ-ին: Կարապետյանը չի կարող նոր ոգի տալ մի կուսակցության, որի անդամը չէ: Նոր ոգի տալու համար, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը, նա պետք է անդամակցի, դառնա ՀՀԿ անդամ: Այս առումով հարցը այն է, թե արդյո՞ք Կարապետյանի հետ միասին ՀՀԿ անդամ են դառնալու նաև այն նախարարները, որոնք եկել են որպես նրա թիմ, որոնք այսօր տեխնոկրատներ են: Թե՞ Կարապետյանի թիմը ձևավորվելու է ՀՀԿ-ի ներսում վերադասավորումների արդյունքում, իսկ տեխնոկրատները շարունակելու են իրենց զուտ մենեջերական գործունեությունը:
Մյուս կողմից հետաքրքրական է, թե ինչ է լինելու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարությունից հեռացած նախկին նախարարների, մասնավորապես՝ Գագիկ Բեգլարյանի հետ, որոնք ևս ՀՀԿ ղեկավար կազմի անդամ են: Մամուլում տեղեկություններ են եղել, որ Բեգլարյանը կարող է և դուրս մնալ ՀՀԿ գործկոմի կազմից: Միևնույն ժամանակ, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանը նեղացած չեն և կընդգրկվեն ՀՀԿ քաղաքական պրոցեսների մեջ: Սակայն պարզ չէ, թե ինչ կարգավիճակով:
Այսպիսով, մի բան ակնհայտ է, որ կառավարության վերադասավորումները կամ կառավարությամբ սկսված վերադասավորումներն արդեն տեղափոխվում են ՀՀԿ, և նոյեմբերին արդեն կարտահայտվեն կուսակցության ղեկավար կազմում վերադասավորումների տեսքով»,–գրում է թերթը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը