«Հասմիկ Պապյանից հրաժարվել են, ինչ է, թե՝ Արմեն Սմբատյանի տղային են ուզում դարձնել Օպերայի գեղարվեստական ղեկավար». Նիկոլայ Ծատուրյան

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի մշակութային կյանքին, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը հայտարարեց, որ մեծ  հույսեր է կապում մշակույթի նորանշանակ նախարարի հետ:Ծատուրյանն անդրադարձավ նաեւ մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» հաղորդմանը՝ ասելով. «Ինչու՞ են ծնվում այս հաղորդումները՝ մի պարզ պատճառով, ճաշակի, մտքի, ինտելիգենտության, պատրաստվածության բացակայության, մտահորիզոնի նեղ վիճակի: Բոլոր ազգերի դեմքը մշակույթն է, եւ եթե մշակույթին ուշադրություն չեն դարձնում, ուրեմն ազգին ուշադրություն չեն դարձնում, իսկ մեզ մոտ փաստորեն մշակույթն ահագին կաղում է»: Ինչպես հայտարարեց՝ հայ ժողովուրդը կիսված վիճակում է. «Ժողովրդի մի ոտքն Ասիայում է, մյուս ոտքը՝ Եվրոպայում։ Մաքուր արաբական երաժշտությունն ուղղակի բարձր արվեստ է, տիեզերական երաժշտություն է։ Հայը դրան սովոր չէ, այլ սովոր է «Հաբիբի» լսելուն, որն էլ արաբական ռաբիսն է։ Անճաշակ, գռեհիկ, չափանիշները կորցրած ազգ ենք դարձել»։ Հիշեցնենք, որ վերջերս Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում քննարկվել էր նաև օպերային աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի թեկնածությունը: Խոսելով այս թեմայից՝ բանախոսն իր վրդովմունքը հայտնեց. «Երբ Հասմիկ Պապյանն ասում է՝ ես պատրաստ եմ օգնել Օպերայի թատրոնին, աշխատել գեղարվեստական ղեկավար,  բարձրացնել այն … նրան ընդունում են, հավանություն են տալիս, հետո հանկարծ հրաժարվում, որովհետև պարզվում է, Արմեն Սմբատյանը և Հասմիկ Պողոսյանը դրան դեմ են եղել, դա խայտառակություն է»։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am