«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արթիկի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողը մեզ հայտնեց է, որ դպրոցի տնօրեն Սուսաննա Պետոյանը դասաժամին դպրոցի աշակերտներին տարել է Արթիկի հրապարակ՝ օգնելու բեմի կառուցման աշխատանքներում, որտեղ պետք է համերգ տեղի ունենար: Քարոզարշավի ավարտն ազդարարող համերգի կամակերպիչը ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մուշեղ Պետոյանն է՝ տնօրենի հորեղբորորդին: «Տիկին Պետոյանն անցնում է չափն ու սահմանը, հերիք չէ՝ աշակերտների ծնողներին ու ուսուցիչներին ստիպում է իր բարեկամին ընտրել, սպառնում է աշխատանքից ազատել, այժմ էլ երեխաներին դասերից է կտրում։ Հանուն ինչի՞»,-ասում էր ծնողը: Պարզաբանում ստանալու համար դիմեցինք տիկին Պետոյանին, որը կտրականապես հերքեց ահազանգն ու պահանջեց տալ ծնողի անունը: «Անունը տվեք, ա-նու-նը: Եթե չեք տալիս, նշանակում է՝ շանտաժ է»,-ասաց նա: Ապա հավաստիացրեց, որ 9-րդ դասարանի աշակերտների մոտ ինքը երկրորդ ժամով քիմիա է պարապել, եւ ոչ ոք դասաժամից դուրս այլ բանով չի զբաղվել: Իսկ գուցե Ձեր դասաժամից հետո՞ են աշակերտներին տարել հրապարակ, առանց Ձեր գիտության՝ հարցին Պետոյանը խիստ տոնով հայտարարեց. «Բացառվում է, որ նման բան եղած լինի: Ոչ ոք չի կարող առանց իմ գիտության նման բան անել: Դպրոցում առանց իմ իմանալու ոչ մի բան տեղի չի ունենում»: Նա նաեւ ակնարկեց, թե նման սադրիչ եւ կեղծ ահազանգերը տարածում է դպրոցի նախկին տնօրենը: Թե հատկապես ով՝ խուսափեց որեւէ անուն տալուց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը