«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչու ՀՀԿ-ն որոշեց հատկապես Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ, արդյոք ուրիշ թեկնածու չունեին. «Ինչի չունեինք, էնքան մարդ ունեինք»,- ասել է Սահակյանը: Եթե այլ վարչապետացուներ կային, ինչու հենց Կարապետյանը նշանակվեց: «Դա մի տեղ է (վարչապետի պաշտոնը)՝ կամ Կարեն Կարապետյանը պետք է լիներ կամ մեկ ուրիշը»,- ասել է Գալուստ Սահակյանը: Հիրավի իմաստուն խոսքեր: Կարապետյանին են նշանակել, որովհետեւ եթե չլիներ նա, ապա փոխարենն ուրիշը կլիներ: «Ժողովուրդ»-ը համառելով՝ փորձել է պարզել, թե, այնուամենայնիվ, ինչու հենց Կարեն Կարապետյանը: «Վերջին հաշվով դա մի տեղ է, եւ այդ տեղի համար նստում, մտածում ես, գտնում ես, առաջիկայում ինչ պետք է՝ կարողանաս կատարես, ընտրում ես Կարեն Կարապետյանին»,- պարզաբանել է ԱԺ նախագահը: Կասկածից վեր է, երբ Գալուստ Սահակյանը ակտիվ քաղաքականությունից հեռանա, ամենաշատը լրագրողները կտխրեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը