Հալեպում աճում է երեխաների թիվը, ովքեր տառապում են հոգեկան շեղումներով
Հալեպի արևելքում աճում է երեխաների թիվը, ովքեր տառապում են հոգեկան շեղումներով՝ հայտնել է բժիշկը, որն աշխատում է ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածաշրջանում։ Բժիշկ Հաթեմը, որը գլխավորում է Հալեպի մանկական հիվանդանոցներից մեկը, BBC-ի հետ զրույցում ասել է, որ երեխաների մոտ 10 տոկոսը, որոնց նա տեսնում է ամեն օր, տառապում են հոգեկան տարբեր շեղումներով։ Բժիշկը դա կապում է ավիահարվածների հետ, որոնք տարածաշրջանին հասցնում են Ռուսաստանն ու Սիրիայի կառավարությունը։
Նման երեխաներին բուժել, նրա խոսքով, անհնար է, քանի որ դրա համար նախ պետք է վերացնել խանգարման պատճառը՝ ավիահարվածները։ Բժիշկը մտավախություն է հայտնել, որ հոգեկան հիվանդություններով երեխաների թիվը կաճի։
