«Ղարաբաղի խնդրի կարգավորման համար պայմաններ չեն ստեղծվել». Ջոն Քերի
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում մասնակցել է «Ատլանտիկ» շաբաթաթերթի ու Ասպենի գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպած 8-րդ տարեկան ֆորումին: Իր ելույթում Քերին անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Նա կարծիք է հայտնել, որ դեռ պայմաններ չեն ստեղծվել այդ հակամարտության կարգավորման համար: Նրա խոսքով՝ այսօրվա աշխարհում կան մի շարք սառեցված հակամարտություններ, որոնց թվում է նաև Ղարաբաղյան հակամարտությունը: Այդ հակամարտության կարգավորման համար ներկայումս չի նկատվում հնարավորություն, ինչի պատճառն առաջին հերթին այն է, որ առաջնորդները պատրաստ չեն դրան:
Քերին հավելել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չի դասվում դրանց թվին:
