«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունը շտապում է Հարկային նոր օրենսգիրքն ընդունել մինչեւ Համաշխարհային բանկը նոյեմբերին կգումարի իր ղեկավարների խորհուրդը։ Այդ ժամանակ էլ ՀԲ-ն կորոշի՝ շարունակի՞ ՀՀ-ին վարկեր հատկացնել թե ոչ։
Հայտնի է, որ միջազգային կազմակերպությունները վարկեր տալու համար ՀՀ-ի առաջ հարկային եկամուտները 60-70 մլրդ դրամով ավելացնելու պայման են դրել։ Իսկ Հարկային նոր օրենսգրքի ընդունումով իշխանությունները վարձում են հենց այդ պայմանը կատարել, հակառակ պարագայում 2017թ. դոնոր կազմակերպությունները մեր երկրին վարկ չեն տա։ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ նման պահանջ կա, բայց միաժամանակ ավելացրեց. «Մենք ինքներս արդեն գտնում ենք, որ, այո, եկամուտների ավելացման խնդիր ունենք, բայց դա հիմնականում տեսնում ենք ստվերի կրճատման մեջ»։ Միրումյանը, սակայն, հավելեց, որ նոր օրենսգրքի ընդունման արդյունքում 2017թ. կգանձվի խմիչքի եւ ծխախոտի 8,1 մլրդ դրամ ակցիզային հարկ, 2018-ին կավելանա բենզինի եւ սեղմած գազի ակցիզային հարկը կազմելով մոտ 17 մլրդ դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը