Հրապարակ թերթը գրում է.«Հոկտեմբերի 2-ին Սևանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն ի սկզբանե թեկնածու էր առաջադրել՝ ի դեմս Արտակ Վարդանյանի, որը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրացման վարպետ է։ Սակայն Վարդանյանը վերջերս ինքնաբացարկ է ներկայացրել։ Մեր տեղեկություններով՝ համաձայնություն է ձեռք բերվել, որ ՀՅԴ-ականը հանի թեկնածությունը, իսկ ընտրություններից հետո, երբ հաղթի ՀՀԿ-ի թեկնածուն, փոխմարզպետի պաշտոնը հանձնեն ՀՅԴ-ականին։ Սևանում, արդեն տեղեկացրել ենք, բավական թեժ է, գործող քաղաքապետ, անցած ընտրություններում ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի դեմ իշխանությունն առաջադրել է անկուսակցական Սարգիս Մուրադյանին, ՀՀԿ-ն և մասնավորապես Գեղարքունիքի մարզպետը Սևանում կենտրոնացրել են ողջ ռեսուրսը, որպեսզի ազատվեն գործող քադաքապետից»,–գրում է թերթը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը