«Հրապարակ» օրաթերթը գրում է,-ԲՀԿ-ում անգամ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո չեն կողմնորոշվում՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության դաշտում են։ ԱԺ-ում բուռն քննադատությունների արժանացած Հարկային օրենսգրքի երկրորդ ընթերցում քվեարկության ժամանակ ԲՀԿ-ականները նորից «կիսվել» են երկու, անգամ երեք մասի՝ խմբակցության իշխանականները չեն քվեարկել, արմատականները «դեմ» են եղել, իսկ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, որն ամենահարուստ գործարարներից է, անգամ «կողմ» է քվեարկել։ Չեն քվեարկել Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Հայկ Խաչատրյանը։ Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակն էլ ձեռնպահ է եղել։ Ի դեպ, ՀՀԿ-ից էլ Շուշան Պետրոսյանը չի քվեարկել։ Օրենսգիրքը, հիշեցնենք, ընդունվել է 79 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը