Ինչո՞ւ է ձգվում ամենագլխավորների նշանակումը

Արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հարցը որոշում է հանրապետության նախագահը, նշանակումները կլինեն նախատեսված ժամկետներում, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ասել է փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա վստահեցրել է, որ մինչև շաբաթվա վերջ Կարեն Կարապետյանի կառավարության կազմն ամբողջությամբ կձևավորվի: Մամուլում նախ՝ արտգործնախարարի, այնուհետև պաշտպանության նախարարի փոփոխությունների հարցն էր համառորեն արծարծվում: Շրջանառվում էր նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը` մեկ արտգործնախարի, ապա պաշտպանության նախարարի պաշտոնում: Հատկանշական էր, որ հենց ռուսական մամուլում սկսեցին քննարկվել Պաշտպանության և արտգործնախարարների նշանակման ու պաշտոնանկության հարցերը: Նախ` տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, թե Սեյրանի Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի, ինչը օրեր անց նա փաստորեն հերքեց, ցույց տալով, որ մտադիր չէ միջազգային կառույցում աշխատել: Ինչ վերաբերում է Նալբանդյանի նշանակմանը, ապա նախ` ռուսական մամուլը հերքեց, որ նա պաշտոնանկ կարվի, ապա քննարկվեց նաև նրա հնարավոր փոփոխությունը: Հիմա խորհրդավոր լռություն է... Ապրիլյան քառօրյա պատերազմը առավել ցցուն դարձրեց Պաշտպանության և արտաքին գործերի նախարարների նշանակման հարցը: ՀՀԿ-ում էլ շատերը, իսկապես, տեղյակ չեն՝ կվերանշանակվե՞ն արդյոք Նալբանդյանը ու Օհանյանը: Խոշոր հաշվով այս երկու պաշտոնները առանցքային են լինելու հետագայում` դարձյալ ղարաբաղյան խնդրի համար, և այստեղ է, որ Մոսկվան ցույց է տալու, թե ինչ ապագա է ցանկանում ԼՂ խնդրում, ասել է թե` պաշտոնական Երևանի ներկայացուցիչների ընտրության հարցում: Նալբանդյանը համարվում է ամբողջովին ռուսական ազդեցության տակ գտնվող գործիչ, նա Մոսկվայի գծի սպասարկու է, և դա որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, ու թե ինչպես նա ու ղեկավարած գերատեսչությունն իրեն դրսևորեցին ապրիլյան պատերազմի օրերին, բոլորի աչքի առջև էր. հաստատվեցին ավելի վաղ եղած հիմնավոր դժգոհությունները, որոնք գուցե ոչ այնքան էին ցցուն մինչև ապրիլյան պատերազմը: Մի ողբերգություն է, որ Մոսկվան բացահայտ է ցույց է տալիս, թե ովքեր են իր դաշտում խաղացողները, մեկ այլ ողբերգություն, որ իշխանությունը Հայաստանում ռուսական գծին հակառակվելու կամք չունի: Ինչ վերաբերվում է Սեյրան Օհանյանի հնարավոր հեռացմանը, ապա խնդիրն իսկապես խորքային է` բանակաշինություն, հնարավոր պատերազմի պատրաստվածություն և այլն: Սեպտեմբերի 21-ի զորահանդեսով, իհարկե, ինչ-որ առումով Սեյրան Օհանյանը իրեն փրկելու փորձ կանի, այն առումով, որ Հայաստանը հենց իր օրոք է ստացել մի քանի խիստ կարևոր նշանակության զինատեսակներ, որոնք են ցուցադրվեցին այդ օրը: Սակայն Հայաստանը պետք է դուրս գա «ցուցադրական» երևույթներից: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե` «Սեյրան Օհանյանը, առավել ևս՝ այս պատերազմական իրավիճակի մեջ, իրեն դրսևորել է որպես բանիմաց ռազմական գործչի»: «Ես որևէ վատ բան չեմ կարող ասել՝ վատ բան, այսինքն, կամ թերացումներ: Իհարկե, եղել են նեգատիվ երևույթներ, դուք ականատես եղաք վերջին երևույթներին, և չի կարող նման մեծ ոլորտում թերություններ չլինեն, բայց թերությունների համար պետք է պատասխան տան բոլորը անխտիր», - հավելեց իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպե՞ս նրանց թվում է, հարցին Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է․«Եթե հանկարծ քննության մեջ պարզվի, որ նաև եղել է թերացումներ պաշտպանության նախարարի՝ որպես կազմակերպչի, կառավարիչի, իր չափով նա կարող է կրել, բայց առայժմ նման երևույթներ չկան»: Ի պատասխան հարցի էլ՝ «քննությո՞ւն է գնում հիմա», ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է․«Դուք գիտեք, որ քննություն գնում էր այն մասով, որը որ դուք տեղյակ եք, դրա մասով քննություն գնում է»: Հայաստանն այսօր սոցիալ-տնտեսական այնպիսի իրավիճակում է գտնվում, որ նոր կառավարության ներկայացուցիչների բոլորի աշխատանքը իր ոլորտում լինելու է, թերևս, բավական ծանր աշխատանք: Սակայն պաշտպանության նախարարի ու արտգործնախարարի նշանակումներն, իսկապես, կարևոր ցուցիչ են դառնալու այն առումով, թե ինչ «դասեր» է քաղել Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից... Թամար Բագրատունի

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am