Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր նաև օպերային աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի թեկնածությունը, ով կարծես դեմ չի եղել կրել ոլորտի առողջացման ու նորացման բեռը: Սակայն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, որ պաշտոնն արդեն խոստացել է մեկ ուրիշի:
Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը նշեց, որ հարկավոր է հարցը մի կողմից նայել և հասկանալ, որ ստեղծագործող մարդը պետք է չինովնիկական գործերով չզբաղվի և Հասմիկ Պապյանին էլ թողնենք, որ նա իր գործն անի:
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն էլ շեշտեց, որ հարկավոր է գնալ, խնդրել և հետ բերել Հասմիկ Պապյանին: «Հասմիկ Պապյանը մեր մշակույթին շատ է պետք և մեծ բան կարող է տալ մեր օպերային: Մենք օպերա սիրող ազգ ենք, Պապյանն էլ պրոֆեսիոնալ է, և եթե նա մտնի օպերա, թատրոնը ոտքի կկանգնի: Այլ հարց է, որ նրա` այստեղ գալը շատերի իրական մակարդակը ցույց կտա, և դրա համար էլ չեն ուզում` նա ղեկավարի, որովհետև կլասը բարձր է»,-նշեց Ֆերդինանտ Առաքելյանը:
Լուսինե Միքաելյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը