Դանիան գնել է «պանամկան թղթապանակը»
Դանիայի իշխանությունները ձեռք են բերել պանամական Mossack Fonseсa իրավաբանական ընկերության թղթապանակը՝ ուսումնասիրելու համար երկրի ներսում կատարված հարկային հանցագործությունները: Այս մասին հաղորդել է AP գործակալությունը՝ հղում կատարելով Դանիայի մաքսային և հարկային դեպարտամենտի ներկայացուցիչ Ջիմ Սյորենսենին: Վերջինիս խոսքով՝ «պանամյան թղթապանակ» անվանումով օֆշորային հաշիվների մասին այդ փաստաթուղթը Դանիայի գանձարանի վրա 902,5 միլիոն դոլար է արժեցել: Նյութերը մանրազնին կուսումնասիրվեն և կկացվեն Դանիայում հարկայաին հանցագործությունների հետ կապված քրեական գործերին: «Եթե մենք այլ երկրներին վերաբերվող տեղեկություններ հայտնաբերենք այդ թղթապանակում, համաձայն միջազգային համաձայնագրերի, դրանք կփոխանցենք այդ երկրների իրավապահ մարմիններին»,- ասել է Սյորենսենը:
