Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր նաև օպերային աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի թեկնածությունը, ով կարծես դեմ չի եղել կրել ոլորտի առողջացման ու նորացման բեռը: Սակայն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, որ պաշտոնն արդեն խոստացել է մեկ ուրիշի:
Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն անդրադարձավ այս խնդրին: «Պապյանը հրաշք մասնագետ է, սակայն քանի որ նրա հայրը պատգամավոր չի եղել, դրա համար էլ մեզ մոտ նորմալ գործի չեն դնի նրան: Մշակույթը պետք է ապակուսակցական լինի, կուսակցական բաներից պետք է դուրս գա արվեստը: Արվեստում չպետք է գործի նաև սովետից մնացած ԽԾԲ` խնամի, ծանոթ, բարեկամ երևույթը, թե չէ` եթե պետք է Սմբատյանը որոշի, թող ուրեմն նա էլ լինի գեղարվեստական ղեկավար, հետո կլինի թատրոնի տնօրեն, հետո` երկրի նախագահ, թող ամեն ինչ իր ձեռքում լինի, լավ է` մի մարդ կղեկավարի ամեն ինչ»,- հեգնելով ասաց Նիկոլայ Ծատուրյանը:
Լուսինե Միքաելյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը