«Տպավորություն է, որ փոփոխության ցանկություն չկա, ամեն ինչ արվում է հին բոլշեւիկյան մշակված սխեմայով՝ իշխանությունն ամեն գնով պահվում է: Կարելի է անվանափոխություն անել, ունենալ Դեմոկրատական կամ Դաշնակցական կուսակցություն, որը միեւնույն է՝ Բոլշևիկյան է: Պիտի շատ լավ ֆանտազյոր կամ ուտոպիստ լինենք, որ հույսեր կապենք մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների հետ»,-այս մասին Հայելի ակումբում ասաց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:
Երգահանն անդրադառնալով նորանշանակ Մշակույթի նախարարին՝ նշեց, որ մեծ հույսեր չի կապում: «Մենք կարող ենք տեսնել լավ, հետաքրքիր մարդկանց տարբեր պաշտոններում, բայց հիմքը պետք է առողջ լինի, կարող են լավ մարդուն այնպես փչացնել, որ նա դառնա հանցագործ: Մեզ մոտ ավանդույթ է լավ արվեստագետին փչացնելը, հեղինակազրկելը»,-ընդգծեց երգիչը՝ կարևորելով՝ երկրում օրենքները լինեն բոլորի համար, և եթե փոփոխություններ ենք ակնկալում, պետք է գան մարդիկ, ովքեր կաշառակերության, թալանի ախտով չեն տառապում:
Լուսինե Միքաելյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը