«Այդ խայտառակ, ամոթալի, ճղճղան ձայնով երգերը տհաճություն են պատճառում: Հեռուստաալիքը փոխում ես՝ լցված են տհաճ հաղորդումներով և գարշելի սերիալներով: Ես մեծ հույսեր եմ կապում նորանշանակ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ»,-այս մասին Հայելի ակումբում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանն՝ անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» հաղորդմանը՝ հավելելով, որ ճղճղան ձայնով գարշանք է մատուցվում:
Գրականագետի խոսքով՝ Երևանը գրքի մայրաքաղաք հռչակվեց, սակայն Չարենցի 400 օրինակ գրքերը «կալանավորեցին»:
Ըստ գրականագետի մենք ցեխի մեջ ենք խրված և հարկավոր է լուրջ քայլեր ձեռնարկել: «Անընդհատ խաբում ենք ժողովրդին. հացի փոխարեն,ինչ որ բաժակ ենք տալիս: Ընդհանուր փոփոխություններ են հարկավոր, քանի որ առաջընթաց չենք գրանցել: Ռազմական շքերթ տեսանք, ուրախացանք, բայց հարկավոր է այլ հարցերի մասին էլ մտածել»,-նշեց Դավիթ Գասպարյանը:
Լուսինե Միքաելյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը