«Հանրապետական» կուսակցությունը նոյեմբերի 26-ին համագումար կանցկացնի, որը կկրի հաշվետու բնույթ, ոչ թե նախընտրական: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային ՀՀԿ-ի համար: Նախատեսվում են փոփոխություններ եւ ծրագրի, եւ Կանոնադրության մեջ: Չեմ բացառում նաեւ, որ փոփոխություններ լինեն ղեկավար կազմում, որովհետեւ մշտապես ընթացող գործընթաց է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Թե ինչ փոփոխություններ են սպասվում, Շարմազանովը նշեց, որ ինքը չբացառեց, քանի որ քաղաքական անգրագիտություն կլիներ քաղաքական գործընթացներում ինչ-որ բան բացառել. «Մանավանդ, որ մենք նախկինում ունենք նման փորձ, կուսակցությունն էլ կենդանի օրգանիզմ է, որը մշտապես կարիք ունի թարմ արյան»:
ԱԺ փոխնախագահը չբացառեց նաեւ, որ փոփոխություններ կլինեն մարզպետարաններում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը