Լավն այն է, որ նոր կառավարությունում օլիգարխներ չկան. Լևոն Բարխուդարյան

Հայաստանում պետք է կառավարման արդյունավետությունը բարձրացնել և «հակակոռուպցիոն հզոր կամպանիա» սկսել այնպես, որ անպատժելիության մթնոլորտ չլինի, լինի պատժի անխուսափելիության սկզբունքի իրականացում: Այս մասին այսօր «Տնտեսական աճի հիմնախնդիրները Հայաստանում» աշխատաժողովի ժամանակ ասաց ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը: «Լավն այն է, որ նոր կառավարությունում օլիգարխներ չկան»,- հայտարարեց նախկին նախարարը: ա Ըստ Բարխուդարյանի՝ կառավարման համակարգի արդյունավետությունը բնութագրող 6 խումբ ցուցանիշներով, որոնք տեղ են գտել դեռ 2008 թ-ի կայուն զարգացման ծրագրում, Հայաստանը պետք է 2012-ին հասներ Բալթյան երկրների և Արևելյան Եվրոպայի 2006թ. մակարդակին: «Բայց բոլորովին չհասանք»,-նկատեց նախկին նախարարը՝ շարունակելով. «Այնուհետև 2017թ. նպատակ դրվեց հասնելու այդ նույն երկրների 2010թ. ցուցանիշներին, բայց մենք շատ հեռու ենք հիմա, տեղեր կան, որ կրկնակի հետ ենք: Դա խոսում է այն մասին, որ կառավարման բարեփոխումները, հատվածային թերևս բարեհաջող են ընթանում, օրինակ՝ էլեկտրոնային կառավարումը, բայց ընդհանուր առմամբ բյուրոկրատական խոչընդոտները վերացնելու, հակակոռուպցիոն ռազմավարությունը ռեալ իրականացնելու կամ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու առումով, բավականին հետ ենք: Իսկ դա շատ խփում է բիզնեսին: Հիմնական խոչընդոտները Հայաստանում բիզնեսի իմ թվարկած գործոններն են»: Ֆինանսների նախկին նախարարի խոսքով, ով աշխատել է Վազգեն Սարգսյանի ղեկավարած կառավարությունում, ի տարբերություն ներդրումների, երբ տնտեսական ակտիվության համար ժամանակ է պետք, «այս ցուցանիշների պրոգրեսը կարելի է շատ արագ ապահովել, եթե կա քաղաքական կամք և նպատակադրվածություն ցանկացած իշխանության կամ կառավարության մոտ»:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am