Բժիշկներին արգելել են նոր iPhone գնել
Չինաստանի Չունցին քաղաքի հիվանդանոցներից մեկի աշխատակիցներին արգելել են գնել ամերիկյան Apple ընկերության սմարթֆոնի նոր մոդելները՝ iPhone 7 կամ iPhone 7 Plus՝ աշխատանքից հեռացվելու սպառնալիքով, գրում է korrespondent.net-ը: Հաղորդվում է, որ Չունցինում կանանց հիվանդանոցի աշխատակիցներին արգելել են գնել ամերիկյան ընկերության նոր սմարթֆոններն «էքստրավագանտ» կյանքի դրսևորումների դեմ պայքարելու համար: Նշվում է, որ ցանկացած մեկը, ով կխախտի արգելքը, կարող է զրկվել տարվա արդյունքներով պարգևավճարից կամ անգամ հեռացվել աշխատանքից: Ինչպես նշում է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, հիվանդանոցի տնօրենը հաստատել է անձնակազմի համար համապատասխան հրահանգի հրապարակումը: Նրա խոսքով՝ արգելքի նպատակը տեղական բրենդների սատարումն է: Նա նաև նշել է, որ աշխատակիցներին նախկինում ևս արգելված է եղել օգտվել Apple-ի սմարթֆոնների այլ մոդելներից:
